Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Thu, 27 Oct 2022 14:44:53 GMT )
Հոկտեմբեր 27, 2022 18:14 Asia/Tehran
  • Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Իրանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի միջամտողական դիրքորոշումներից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին հինգշաբթի օրը Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս Էդո Մոցելին կանչել է արտաքին գործերի նախարարություն։ 

Անդրադառնալով Իրանում անկարգություններ հրահրելու և օրենք խախտելու վերաբերյալ գերմանացի որոշ պաշտոնյաների հայտարարություններին՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Նման անպատասխանատու դիրքորոշումները հակասում են  միջազգային իրավունքի կանոններին ու սկզբունքներին  և երկու երկրների միջև երկարատև հարաբերությունների ավանդույթին, ինչն անընդունելի է»: 

Անդրադառնալով Շիրազի Շահչերաղի  սրբավայրում գտնվող անմեղ ուխտավորների վրա թաքֆիրական ահաբեկիչների հարձակմանը, Բաղերին  նշել է.«Նման ահաբեկչական գործողություններն իրականանում են  բռնության և անարխիզմի  շրջանակում,  որոնց, ցավոք որոշ եվրոպական երկրներ և  Միացյալ Նահանգները  աջակցել և խթանել են»: