Իրանում ժողովրդական երթ է անցկացվել ի նշան բողոքի Շիրազի ահաբեկչական հանցագործության
https://parstoday.ir/hy/news/iran-i185480-Իրանում_ժողովրդական_երթ_է_անցկացվել_ի_նշան_բողոքի_Շիրազի_ահաբեկչական_հանցագործության
Ուրբաթօրյա աղոթքը կատարելուց հետո՝ Իրանի ժողովուրդը երթ անցկացնելով դատապարտել է Ահմադ բին Մուսայի սրբավայրում իրականացված ահաբեկչական ոճրագործությունը։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 28, 2022 12:36 Asia/Tehran

Ուրբաթօրյա աղոթքը կատարելուց հետո՝ Իրանի ժողովուրդը երթ անցկացնելով դատապարտել է Ահմադ բին Մուսայի սրբավայրում իրականացված ահաբեկչական ոճրագործությունը։

Չորեքշաբթի օրը զինված անձը մտել է Շիրազ քաղաքի Շահ Չերաղի սրբավայր և կրակ բացել ուխտավորների վրա։ Այս ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 13 մարդ։ 

Երթի ընթացքում Իրանի ժողովուրդն իր կարեկցանքն է հայտնել Հազրաթ Ահմադ բին Մուսայի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին, և իր նողկանքն ու ատելությունն է հայտնել իսլամական Իրանի թշնամիների նկատմամբ:

Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդն այսօրվա երթի վերջնական բանաձևում հայտարարել է.«Այս հանցագործությունների գլխավոր մեղավոր ենք ճանաչում ԱՄՆ-ի իմպերիալիստական  կառավարությունն է և Սիոնիստական ​անիծյալ ռեժիմը, և տարածաշրջանային ամբարտավան դրածո կառավարիչները (եբրայական-արաբ-արևմտյան եռանկյունին) և անշուշտ այս բռնակալ ու հանցագործ կառավարիչները և տարածաշրջանի բարձրագույն ղեկավարները պատասխան են տալու իրենց ծանր հանցագործությունների համար»։