Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i185530-Իրանի_Շիրազ_քաղաքի_Շահ_Չերաղ_սրբավայրում_տեղի_ունեցած_ահաբեկչության_զոհերի_հուղարկավորությունը
Շահ Չերաղի ահաբեկչության նահատակների հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Շիրազ քաղաքի և Ֆարս նահանգի այլ շրջանների բնակիչների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2022 08:02 Asia/Tehran

Շահ Չերաղի ահաբեկչության նահատակների հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Շիրազ քաղաքի և Ֆարս նահանգի այլ շրջանների բնակիչների ներկայությամբ։

Չորեքշաբթի օրը զինված ահաբեկիչը մտել էր Շահ Չերաղ սրբավայր ու կրակել ուխտավորների վրա: Ահաբեկչության հետևանքով նահատակվել է 13, և վիրավորվել՝ 30 մարդ։

Այսօր Շիրազ քաղաքի իմամ Հոսեյն հրապարակից մեկնարկել է ահաբեկչության զոհերի հոգեհանգստյան արարողությունը:

Նահատակների ընտանիքները և ժողովուրդը նահատակների նկարները իրենց ձեռքին պահած և ահաբեկիչների հանցագործության դեմ կարգախոսներ վանկարկելով շարժվել են դեպի Շահ Չերաղ սրբավայր։

Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս արարողությանը մասնակցել են նահանգապետը, նահանգում ԻԻՀ ներկայացուցիչը, դատական ​​պաշտոնյաներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի և ոստիկանության բարձրաստիճան հրամանատարներ և Ֆարս նահանգի և Շիրազ քաղաքի այլ պաշտոնյաներ:

Երեկոյան աղոթքի հետ մեկտեղ, գերագույն առաջնորդի գրասենյակի կողմից սրբավայրում կկազմակերպվի նահատակների հիշատակի արարողություն:

Շիրազի նահատակների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նաև վաղը իսկ նահանգի մյուս քաղաքների նահատակները կտեղափոխվեն իրենց ծննդավայրերը։