Ամենամեծ տնտեսական հավաքն Իրանի արդյունաբերական մայրաքաղաքում
Կենտրոնական նահանգի 15-րդ մասնագիտացված արդյունաբերական ցուցահանդեսը, որպես Իրանի ամենամեծ տնտեսական միջոցառում, անցկացվել է Արաքում (Իրանի արդյունաբերական մայրաքաղաք), մի շարք օտար երկրների դեսպանների ներկայությամբ։
Կենտրոնական նահանգի 15-րդ մասնագիտացված արդյունաբերության ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 25-28-ը, ավելի քան 200 ներքին և օտարերկրյա հյուրերի, այդ թվում նաև դեսպանների ներկայությամբ:
Իրանում Կուբայի, Նիկարագուայի, Բանգլադեշի, Սենեգալի, Ուգանդայի և Ղազախստանի դեսպաններն այցելել են Արաքի արդյունաբերական մասնագիտացված ցուցահանդեսը և կարևորել ն իրանական խոշոր արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցությունը։
Թեհրանում Սենեգալի դեսպանն ասել է, որ Իրանը և Սենեգալը կարող են համագործակցել նավթաքիմիական ոլորտում: Սալիոն Նիանգ Դինգն, Արաքում 15-րդ մասնագիտացված արդյունաբերական ցուցահանդես այցի ժամանակ ասել է, որ Կենտրոնական նահանգը ոչ միայն արդյունաբերության, այլև գյուղատնտեսության ոլորտում ունի բազմաթիվ հնարավորություններ: Նա կարևորել է գյուղատնտեսության և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտներում համագործակցությունը։