Գեներալ-մայոր Սալամի.Իրանի ժողովուրդն իր ներկայությամբ մշտապես նվաստացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i185570-Գեներալ_մայոր_Սալամի.Իրանի_ժողովուրդն_իր_ներկայությամբ_մշտապես_նվաստացրել_է_ԱՄՆ_ին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է. -«Ժողովուրդն ասպարեզում իր ներկայությամբ մշտապես նվաստացրել է ԱՄՆ-ին ​​և բազմիցս ապացուցել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել մեր դեմ: Ինչպես Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին է ասել.-«Ամերիկան ոչ մի ղալաթ չի կարող անել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2022 14:43 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է. -«Ժողովուրդն ասպարեզում իր ներկայությամբ մշտապես նվաստացրել է ԱՄՆ-ին ​​և բազմիցս ապացուցել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել մեր դեմ: Ինչպես Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին է ասել.-«Ամերիկան ոչ մի ղալաթ չի կարող անել»։

Այսօր Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Շիրազում Շահչերաղի  սրբավայր դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության հարձակման հետևանքով  նահատակների հուղարկավորության արարողության ժամանակ ասել է. -«Իսլամական փառահեղ  հեղափոխությունը երբեք չի տուժի մի քանի խաբված մարդկանց չարագործություններից»:

Գեներալ Սալամին ասել է.«Իրանի իրազեկ և խորաթափանց ժողովրդի ներկայությունն ասպարեզում փրկության նետը կարձակի և կհարվածի ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ թշնամիների կրծքին»։

Նշելով,որ վերջին սադրանքներն ու անկարգությունները Սիոնիստական ռեժիմի արգասիքն են, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը ընդգծել է.«Անցած 43 տարիների ընթացքում նրանք մեծ պարտություններ են կրել Իրանի ժողովրդից»։

Գեներալ-մայոր Սալամին ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարի հերոս՝ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին դաժանաբար նահատակվեց Իրաքում։ Մենք թիրախավորեցինք ամերիկյան բազան, նրանք չկարողացան պատասխանել, և դա նորից ապացուցեց, որ ԱՄՆ-ն  ​​ոչինչ չի կարող անել մեր  դեմ»։