ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բռնագրավել են 11 միլիոն լիտր վառելիք տեղափոխող արտասահմանյան տանեկր
Հոկտեմբեր 31, 2022 08:42 Asia/Tehran
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բռնագրավել են 11 միլիոն լիտր վառելիք տեղափոխող արտասահմանյան նավթատար:
Իրանի Հորմոզգան նահանգի գլխավոր դատախազ Մոջթաբա Ղահրանին հայտարարել է. «Նավն առգրավվել է մեկամսյա մանրամասն տեխնիկական և տեղեկատվական աշխատանքներից հետո։ Նավթատարի նավապետն ու անձնակազմը կալանքի տակ են՝ հետաքննության գործընթացն ու իրավական ընթացակարգերն ավարտելու համար»։
Նա հավելել է, որ նավթատարին վառելիք մատակարարած նավերը պատասխաբատվության կենթարկվեն:
Ղահրանին նշել է. «Վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող հանցագործներ, որոնք, օտարերկրացիների հետ համաձայնեցված կարգով փորձում են թալանել Իրանի ազգային հարստությունը, նույնպես պատասխանատվության կենթարկվեն»: