ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բռնագրավել են 11 միլիոն լիտր վառելիք տեղափոխող արտասահմանյան տանեկր
https://parstoday.ir/hy/news/iran-i185692-ԻՀՊԿ_ռազմածովային_ուժերը_բռնագրավել_են_11_միլիոն_լիտր_վառելիք_տեղափոխող_արտասահմանյան_տանեկր
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բռնագրավել են 11 միլիոն լիտր վառելիք տեղափոխող արտասահմանյան նավթատար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 08:42 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բռնագրավել են 11 միլիոն լիտր վառելիք տեղափոխող արտասահմանյան նավթատար:

Իրանի  Հորմոզգան նահանգի գլխավոր դատախազ  Մոջթաբա Ղահրանին հայտարարել է. «Նավն առգրավվել է մեկամսյա մանրամասն տեխնիկական և տեղեկատվական աշխատանքներից հետո։ Նավթատարի նավապետն ու անձնակազմը  կալանքի տակ են՝ հետաքննության գործընթացն ու իրավական ընթացակարգերն ավարտելու համար»։

Նա հավելել է, որ նավթատարին վառելիք մատակարարած նավերը  պատասխաբատվության կենթարկվեն:

Ղահրանին նշել է. «Վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող հանցագործներ, որոնք,  օտարերկրացիների հետ համաձայնեցված կարգով փորձում են թալանել Իրանի ազգային հարստությունը, նույնպես պատասխանատվության կենթարկվեն»: