Զորակցության կոչ
Իրանի ազնիվ ժողովուրդը հաճախ բախվել է արտաքին և ներքին դավադրությունների, որոնցից ամենադաժանն ահաբեկչական գործողություններն են, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր: Սակայն Իրանի ժողովրդի հաստատուն կամքը, որը հիմնված է անկախության, հայրենիքի նկատմամբ սիրո, ազատության և կրոնական հավատքի վրա, առհավետ կայուն պիտի մնա։
Վերջին երկու տասնամյակներում ահաբեկչությունը վերածվել է սանձարձակության խորհրդանիշի և տարածաշրջանային խնդիրների և հասարակական մտահոգությունների շահարկման արդյունքում վերածվել սպառնալիքի՝ ուղղված երկրների, ներառյալ Իրանի խաղաղության դեմ:
Մոլորված ու հակամարդկային ուսուցումներից կուրացած ահաբեկիչը չխճաց անգամ անմեղ երեխաներին, կանանց ու տղամարդկանց, ովքեր Աստծուն աղոթելիս հավետ ննջեցին՝ ողողված սեփական արյամբ: Նողկալի ոճրագործություն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին՝ Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում։ Այս անմարդկային գորոծղությունը թիրախավորել է Իրանի ժողովրդին, ինքնիշխանությունը, կրոնը, հոգևոր եղբայրությունը եւ ազգային միասնությունը։
Որպես Թեհրանի և Հյուսիսային Թեմի հոգևոր առաջնորդ, իմ և հայ համայնքի կողմից, խստորեն դատապարտում եմ այս անմարդկային հանցագործությունը և աղոթում, որ Աստված անսասան պահի մեր սիրելի Իրանն իր ժողովրդի հետ և ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակների հոգին խաղաղության մեջ պահի, իսկ նրանց ընտանիքներին ու հարազատներին պարգևի մխիթարություն և անվտանգ կյանք։
Այս տխուր առիթով մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի մեծ ժողովրդին, զոհերի ընտանիքներին եւ Աստծուց խաղաղություն հայցում մեր սիրելի Իրանին։
Դիվան ազգային առաջնորդարանի Թեհրանի հայոց թեմի
Հոկտեմբերի 24-ին զինված ահաբեկիչը մտել էր Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայր և կրակ բացել ուխտավորների վրա, ինչի հետևանքով 15 մարդ զոհվել էր, ևս 30-ը՝ վիրավորվել։