Իրանի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Շահչերաղ սրբավայրում ահաբեկչական հանցավոր խմբին աջակցող գործակալներին
Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերվել և ձերբակալվել են Շահչերաղ սրբավայրի ահաբեկչական հանցավոր խմբին աջակցող վեց գործակալներ:
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահչերաղ կոչվող Հազրաթ Ահմադ բեն Մուսայի սրբավայրում տեղի ունեցած հարձակման հետևանքով նահատակվել է 13 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։
Այս ահաբեկչության առաջին հեղինակը վիրավորվել է մինչ ձերբակալվելը, և մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո, չնայած բժիշկների ջանքերին։
ԻԻՀ անվտանգության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, ասելով.«Բարդ գործողությամբ և Իսլամական Իրանի զգոն և հեռատես ժողովրդի համագործակցությամբ հայտնաբերվել և ձերբակալվել են գործողության երկրորդ տարրը և նրանց աջակցող 6 գործակալները»:
Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Հավելյալ տեղեկություն կներկայացվի Իրանի հպարտ ժողովրդին»: