Իրանը լուսանկարներում-Խաղողի փառատոն Արաքում, իրանական իսկական ավանդույթների պահպանում
https://parstoday.ir/hy/news/iran-i185708-Իրանը_լուսանկարներում_Խաղողի_փառատոն_Արաքում_իրանական_իսկական_ավանդույթների_պահպանում
Իրանի կենտրոնական նահանգի Հեզավեհ գյուղում անցկացվել է խաղողի և հյութերի պատրաստման 9-րդ փառատոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 13:31 Asia/Tehran

Իրանի կենտրոնական նահանգի Հեզավեհ գյուղում անցկացվել է խաղողի և հյութերի պատրաստման 9-րդ փառատոնը։

Գյուղական այս փառատոնն անցկացվել է շուրջ 55 ցուցահանդեսային տաղավարներում՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջությունը Հեզավե գյուղում և արժանացել է մարդկանց և զբոսաշրջիկների ոշադրությանը։ Հեզավեհ գյուղն ունի 350 հեկտար այգիներ՝ 16 տեսակի խաղողով, ամեն հեկտարից հավաքվում է 20 տոննա խաղող, խաղողից արտադրվում է մոտ քսան տեսակի մթերք։

Խաղողից, հյութից, քացախից և խաղողի մթերքներից, ընկույզից և նուշից արտադրված մթերքները ներկայացվել են 2022 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը Հեզավեհ գյուղի խաղողի տոնավաճառում։

Այս փառատոնն անցկացվել է հին ու տեղական սովորույթների ու ավանդույթների պահպանման, երիտասարդ սերնդին անցյալի ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև Կենտրոնական նահանգում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։