Իրանը լուսանկարներում-Խաղողի փառատոն Արաքում, իրանական իսկական ավանդույթների պահպանում
Իրանի կենտրոնական նահանգի Հեզավեհ գյուղում անցկացվել է խաղողի և հյութերի պատրաստման 9-րդ փառատոնը։
Գյուղական այս փառատոնն անցկացվել է շուրջ 55 ցուցահանդեսային տաղավարներում՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջությունը Հեզավե գյուղում և արժանացել է մարդկանց և զբոսաշրջիկների ոշադրությանը։ Հեզավեհ գյուղն ունի 350 հեկտար այգիներ՝ 16 տեսակի խաղողով, ամեն հեկտարից հավաքվում է 20 տոննա խաղող, խաղողից արտադրվում է մոտ քսան տեսակի մթերք։

Խաղողից, հյութից, քացախից և խաղողի մթերքներից, ընկույզից և նուշից արտադրված մթերքները ներկայացվել են 2022 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը Հեզավեհ գյուղի խաղողի տոնավաճառում։
Այս փառատոնն անցկացվել է հին ու տեղական սովորույթների ու ավանդույթների պահպանման, երիտասարդ սերնդին անցյալի ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև Կենտրոնական նահանգում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։
