Իրանը լուսանկարներում- Կարմիր Հակինթի գեղեցկությունն աշնանային ոսկե տերևների արանքում
Աշնան օրերին Իրանում նռան բերքահավաքը առանձնահատուկ գեղեցկություն ունի և կարմիր հակինթն աչք է շոյում ոսկե տերևների արանքում:
Սպահանի Շահրռեզա քաղաքի Սեյեդ Ալի Աքբար գյուղը հայտնի է ոչ միայն իր ուխտավորներով, այլև իր կարմիր ու հյութալի ընտիր նռներով:
Շահռեզա քաղաքում աշնան գեղեցկություններից է նռան բերքահավաքը, որը քաղաքի պատմական կառուցվածքի և նռան այգիների ճարտարապետական ձևի հետ միասին գրավում են զբոսաշրջիկներին:
Սեյեդ Ալի Աքբար գյուղի այգեպաններից և զբոսաշրջության ոլորտի ակտիվիստներից Մեհրդադ Ղոլամին Iran Press լրատվական գործակալության թղթակցին ասել է.«Ամեն տարի նոյեմբերի սկզբին կայանում է նռան փառատոն, որն ընդառաջվում է զբոսաշրջիկների կողմից.:
Նուռն աշնանն ու ձմռանը սիրված ու համեղ միրգ է, իսկ Իրանում հին ժամանակներից ավանդույթ է եղել, որ Յալդայի գիշերվա գլխավոր մրգերից մեկը նուռն է։ Նուռը բազմաթիվ բուժիչ հատկություններով միրգ է, որը Իրանից բացի, շատ սիրված է աշխարհի այլ շրջաններում: