Իրանցիները բողոքի ակցիա են անցկացրել Թեհրանում Գերմանիայի դեսպանատան դիմաց
Ի նշան բողոքի Իրանի վերջին իրադարձությունների նկատմամբ Գերմանիայի կառավարության ցուցաբերած միտումնավոր մոտեցման դեմ, մի խումբ իրանցիներ այսօր հանրահավաք են անցկացրել Գերմանիայի դեսպանատան դիմաց:
Մինչդեռ արևմտյան երկրների պաշտոնատարներ աջակցում են Իրանում տեղի ունեցած վերջին խռովություններին Գերմանիայի ԱԳ նախարար «Անալենա Բաերբոկը» իր թվիթերյան էջում նշել է, որ հնարավոր չէ սովորականի պես շարունակել Իրանի հետ հարաբերությունները: Նա ասել է.«Իրանում «մարդու իրավունքների իրավիճակի»-ի հետ կապված ԵՄ-ի հայտարարած պատժամիջոցների փաթեթից բացի,պաշտոնական Բեռլինը իրանցիների համար խստացնելու է Գերմանիա մուտք գործելու սահմանափակումները»:
Բողոքի հանրահավաքի ընթացքում մի խումբ մարդիկ և իրանցի անձնուրացների հավաքականության անդամներ այդ թվում՝ նահատակների ծնողներ, անձնուրացներ ու ազատատենչներ կրելով Իրանի դրոշները, Իրանի մեծարգո առաջնորդի, նահատակ Ղասեմ Սոլեյմանիի ու այլ նահատակների լուսանկարներ, և վանկարկելով կարգախոսներ, իրենց բողոքը հայտնեցին Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման նկատմամբ:
Հանրահավաքի ընթացքում մասնակիցները ընդունեցին բանաձև, որով դատապարտեցին խռովությունների և Շիրազի Շահչերաղի սրբավայրում իրականացված ահաբեկչության հեղինակների քայլերը:
Շիրազի Շահչերաղի սրբավայր դամբարանում հոկտեմբերի 26-ին իրականցված ահաբեկչության հետևանքով նահատակվել է 13 ուխտավոր այդ թվում երկու երեխա և վիրավորվել է 30 մարդ: