ԻԻՀ գերագույն առաջնորդ. Ժողովուրդն իրոք ձախողման մատնեց թշնամուն
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հարյուրավոր աշակերտների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.-«Վերջին մի քանի շաբաթներում ընթացող հիբրիդային պատերազմում ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը, որոշ եվրոպական խորամանկ տերություններ և որոշ խմբավորումներ իրենց բոլոր հնարավորություններն ասպարեզ հանեցին՝ Իրանի ժողովրդին հարվածելու համար, բայց ժողովուրդը հարվածեց չարակամների բերանին և ձախողման մատնեց նրանց»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ (1358 թվականի աբան ասմերի 13-ին, 1979թ. նոյեմբերի 4-ին հեղափոխականների կողմից ԱՄՆ-ի լրտեսական որջի(դեսպանատան) գրավման օրը), այդ օրվա սխրագործությունը համարելով ԱՄՆ-ի չարագործությունների և նրա խոցելիության ու պարտության հնարավորության մարմնացում, ասել է.«Ամերիկացիները և ամերիկամետները զայրացած և նյարդայնացած են այս կարևոր օրվա և համախմբված հավաքների համար, քանի որ այս օրը թե՛ ԱՄՆ-ի չարագործությունների մարմնացումն է և թե՛ նրա խոցելիության ապացույցն ու պարտության հնարավորության մարմնացումը»։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին այս օրերին Իրանի ժողովրդին պաշտպանելու վերաբերյալ ամերիկացի քաղաքական գործիչների արտահայտությունները կեղծավորության ու անամոթության գագաթնակետ համարելով ասել է.«Դուք աջակցություն հայտնեցիք միջուկաբան գիտնականների սպանողներին,այսինքն սիոնիստներին, ԱՄՆ-ում և այլ երկրներում արգելափակելով Իրանի ժողովրդի միլիարդավոր դոլարները , այս ժողովրդին զրկեցիք իր ունեցվածքն օգտվելու հնարավորությունից,որը կարող էր նվազեցնել նրանց խնդիրները»:
Նա հավելել է.«Հակաիրանական դեպքերի մեծ մասում երևում են նաև ձեր ոտնահետքերը։Իսկ դուք անամոթաբար և բացարձակապես ստում եք և պնդում, որ կարեկցում եք Իրանի ժողովրդին։ Սակայն ի հեճուկս ձեզ, Իրանի ժողովուրդը չեզոքացրել է այս թշնամություններից շատերը»։

Այաթոլլահ Խամենեին երեկվա ԱՄՆ-ի ու այսօրվա ԱՄՆ-ի մեկ այլ տարբերությունը համարելով աշխարհի շատ քաղաքական վերլուծաբանների համակարծությունն այդ երկրի անկման գործընթացի վերաբերյալ, ասել է.«Այս անկման նշանները կարելի է տեսնել տնտեսական ու սոցիալական ոլորտներում ԱՄՆ-ի ներքին աննախադեպ դժվարություններում և այդ երկրի ներքին արյունալի պառակտումներում ու տարաձայնություններում»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով ԱՄՆ-ի սխալ հաշվարկներին ընդգծել է,-«ԱՄՆ-ի սխալ հաշվարկի մի օրինակն է՝ 20 տարի առաջ այդ երկրի հարձակումն Աֆղանստանի վրա՝ թալիբներին արմատախիլ անելու նպատակով, որն ուղեկցվել է բազմաթիվ հանցագործություններով ու սպանություններով, սակայն 20 տարի անց, հարցերի թյուրիմացության պատճառով, նրանք ստիպված եղան հեռանալ Աֆղանստանից, այս երկիրը հանձնելով թալիբներին»։
Այաթոլլահ Խամենեին Իրաքի վրա հարձակումը և նախատեսված նպատակներին չհասնելը համարել է ամերիկացիների հաշվարկային սխալի մեկ այլ օրինակ, հավելելով.-«Ամերիկացիներն ի սկզբանե ձգտում էին իրենց ընտրած ամերիկացի կամ իրենցից կախված անձանց նշանակել այդ երկրի պաշտոններում: Իրաքի ներկա պայմանները և այդ երկրում անցկացված ընտրությունների արդյունքում իրաքցի քաղաքական գործիչների նշանակումը բարձրագույն պաշտոններում,երբեք նրանց ուզածը չի եղել ,ուրեմն նրանք այս դեպքում էլ ձախողել են»:

Անդրադառնալով երկրում վերջին քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցող անկարգությունների հարցում ԱՄՆ-ի ակնհայտ դերակատարությանը, Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Անկարգությունների մասին երկրի անվտանգության նախարարության և ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության համատեղ հայտարարությունը պարունակում էր կարևոր տեղեկություններ և բացահայտումներ,որոնք ցույց են տալիս, որ Թշնամին ծրագիր էր մշակել Թեհրանի և մեծ ու փոքր քաղաքների համար»:
Մեծ հանցագործություն որակելով «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած դեպքը և մարդկանց ու երեխաների սպանությունները, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս հանցագործությունների մեղավորները պետք է բացահայտվեն, և երբ ապացուցվի թե ով է մասնակցել այդ հանցագործություններին, անկասկած պատժվելու է»:
Անդրադառնալով այս հանցագործությունների վերաբերյալ այսպես կոչված մարդու իրավուքնների պաշտպանության ջատագովների պահած լռությանը, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ինչո՞ւ մարդու իրավուքնների պաշտպանության ջատագովները չդատապարտեցին Շիրազում տեղի ունեցած դեպքը և ինչո՞ւ են համացանցում հազարավոր անգամ կրկնում կեղծ և իրականությանը չհամապատասխանող մի դեպք»: