Մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարն այցելել է Ս. Սարգիս եկեղեցի
https://parstoday.ir/hy/news/iran-i185938-Մշակութային_ժառանգության_և_զբոսաշրջության_նախարարն_այցելել_է_Ս._Սարգիս_եկեղեցի
Չորեքշաբթի, նոյեմբերի 2-ին, Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շավարդյանի հրավերով, Մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար Մոհանդես Սեյեդ Էզզաթուլլահ Զարղամին այցելել է Սուրբ Սարգիս եկեղեցի։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 07:57 Asia/Tehran

Չորեքշաբթի, նոյեմբերի 2-ին, Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շավարդյանի հրավերով, Մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար Մոհանդես Սեյեդ Էզզաթուլլահ Զարղամին այցելել է Սուրբ Սարգիս եկեղեցի։

Հանդիպմանը ներկա էին Թեհրանի և հյուսիային իրանահայության առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանը, Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը և թեմական խորհրդի անդամներ: Պրն. Զարղամին խոստացել է հետամուտ լինել Սարգիս Սուրբ Եկեղեցու վերանորոգմանը Արք. Սեպուհ Սարգսյանի և Թեհրանի Հայոց թեմական խորհրդի ղեկավար ճարտարագետ Արամյանի հետ հանդիպմանը։ Պրն. Զարղամին նաև այցելել է պրն. Շաւարդեանի գրասենեակը զրուցել նրա հետ և որպես հիշատակ մի գրությունը նվիրել նրան: