Գեներալ Վահեդի. Թշնամու մեդիա կայսրությունը հետամուտ է հիբրիդային պատերազմի
https://parstoday.ir/hy/news/iran-i185956-Գեներալ_Վահեդի._Թշնամու_մեդիա_կայսրությունը_հետամուտ_է_հիբրիդային_պատերազմի
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Թշնամու լրատվական կայսրությունը հետամուտ է լայնամասշտաբ հիբրիդային պատերազմի, և այն չեզոքացնելու միակ ճանապարհը հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի գիտակցումն ու խորաթափանցությունն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 12:03 Asia/Tehran
  • Գեներալ Վահեդի. Թշնամու մեդիա կայսրությունը հետամուտ է հիբրիդային պատերազմի

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Թշնամու լրատվական կայսրությունը հետամուտ է լայնամասշտաբ հիբրիդային պատերազմի, և այն չեզոքացնելու միակ ճանապարհը հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի գիտակցումն ու խորաթափանցությունն է»։

Բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների դավադրությունները չեզոքացնելու գործում երիտասարդության դերակատարությանը, հավելել է.«Վերջին իրադարձությունները բոլորին ապացուցեցին, որ թշնամին օգտագործելով լրատվամիջոցների ուժը, լուրերի մեծ ծավալն ու կեղծ տեղեկատվությունը փորձում է խանգարել հասարակության, հատկապես երիտասարդության միտքը»:

Գեներալ Վահեդին նշել է. «Այս դավադրությունները չեզոքացնելու գործում առանցքային դեր է ունեցել նաև հեղափոխական և պետականամետ երիտասարդությունը, որը, իսլամական համակարգի օրինականությունն ապացուցելուց բացի, կարողացել է ուժեղ պատասխան տալ համակարգի բոլոր թշնամիներին»:

Գեներալ  Վահեդին հավելել է.«Թշնամու լրատվական կայսրությունը լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է սկսել, որի չեզոքացման միակ միջոցը հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի գիտակցումն ու խորաթափանցությունն է»: