Իրանի և Օմանի միջև բանկային համագործակցությունն ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i186000-Իրանի_և_Օմանի_միջև_բանկային_համագործակցությունն_ընդլայնվում_է
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը հայտնել է Իրանի և Օմանի միջև բանկային և տնտեսական համագործակցության ընդլայնման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 14:46 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի միջև բանկային համագործակցությունն ընդլայնվում է

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը հայտնել է Իրանի և Օմանի միջև բանկային և տնտեսական համագործակցության ընդլայնման մասին։

Ալի Սալեհ Աբադին  հինգշաբթի օրը, Օմանի Կենտրոնական բանկի ղեկավար Թահեր բեն Սալեմ Ալ-Օմարիի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով Օմանի օգնությամբ Անգլիայում Իրանին պատկանող ավելի քան 500 միլիոն դոլար ստանալուն, ասել է,- «Օմանի Կենտրոնական բանկի ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ բոլոր ոլորտներում  համակարծիք ենք եղել և լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք շարունակելու ենք այս հաջող ընթացքը»։

Օմանի Կենտրոնական բանկի ղեկավար Թահեր բեն Սալեմ Ալ-Օմարին ասել է. «Այս հանդիպումը կայացել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով»։

Օմանի Կենտրոնական բանկի ղեկավարը հավելել է.-«Մենք փորձում ենք դրամավարկային և բանկային համագործակցություն ունենալ Օմանի բարեկամ երկրների հետ»։