122 մլրդ դոլարարժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը
(last modified Fri, 04 Nov 2022 08:11:13 GMT )
Նոյեմբեր 04, 2022 11:41 Asia/Tehran
  • 122 մլրդ դոլարարժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել է, որ 122 մլրդ դոլարարժութային պահուստներով, Իրանը երրորդն է Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում:

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ այս տարի Իրանին հասանելի  արժութային պահուստները կազմել են 30,8 մլրդ դոլար։

Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 13 մլրդ դոլարով։

Հասանելի արժութային պահուստներն այն պահուստներ են, որոնք պատրաստ են և գտնվում են երկրի ֆինանսական իշխանությունների վերահսկողության տակ և ենթարկված չեն պատժամիջոցների։

Տարածաշրջանում միայն երկու երկիր՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Իրանից  ավելի շատ արժութային պահուստներ ունեն: