Հրապարակվել է Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված երթի եզրափակիչ բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i186032-Հրապարակվել_է_Համաշխարհային_իմպերիալիզմի_դեմ_պայքարի_ազգային_օրվան_նվիրված_երթի_եզրափակիչ_բանաձևը
Իրանական աբան ամսի 13-ին (նոյեմբերի 4-ին) Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված երթի մասնակիցներն ընդգծել են անկարգություններին ու խռովություններին շարունակական դիմակայության անհրաժեշտությունը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 04, 2022 08:50 Asia/Tehran

Իրանական աբան ամսի 13-ին (նոյեմբերի 4-ին) Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված երթի մասնակիցներն ընդգծել են անկարգություններին ու խռովություններին շարունակական դիմակայության անհրաժեշտությունը:

Նոյեմբերի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում նշվում է Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը: 

Այս օրվա կապակցությամբ կայացած երթի մասնակիցները հրապարակել են երթի եզրափակիչ բանաձևը, որում իրենց աջակցությունը հայտնելով  խորհրդարանի, կառավարության և դատական իշխանության  հեղափոխական քայլերին, ընդգծել են անկարգություններին ու խռովություններին շարունակական դիմակայության անհրաժեշտությունը և պատասխանատուներին կոչ արել  ժողովրդի արդար  բողոքների մասնակիցների և խռովարարների շարքերն առանձնացնել և օրինական մեխանիզմներ կիրառել քննադատությունների արտահայտման  համար:

 

Բանաձևում ասված է.«Աբանի 13-ին անցկացված երթի մասնակիցները, տեղյակ են համաշխարհային իմպերիալիզմի սադրանքների մասին, քաջ գիտակցում են, թե ինչ ծրագրեր ունեն ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Սիոնիստական մանկասպան ռեժիմի լրտեսական ծառայությունները, որոնց օգնում են Սաուդյան հետադեմ ռեժիմի   և Բրիտանիայի սնոտիապաշտ վերնախավերը: Վերջին անկարգությունների ընթացքում իրականացնելով աննախադեպ կիբեր պատերազմ, օգտվելով այն անհատներից, ովքեր դարձել են համացանցի գերի, անդեմ ու վարձկան «հայտնիներից», ովքեր չհաջողեցին իրականացնել իրեն առաքելությունը, նրանք հանգիստ չեն թողնելու իրանցի երիտասարդներին: Ուստի ընտանիքներին, ուսուցիչներին, դաստիարակներին, դասախոսներին ու մշակութային պատասխանատուներին կոչ ենք անում զգոն լինել և խոսելով երիտասարդների հետ, նրանց ներկայացնել իրականությունը և չեզոքացնել թշնամիների սադրանքները»:

 

Աբանի 13-ի երթի մասնակիցները  բարձր են գնահատել  աշակերտներին, ուսանողներին , դասախոսներին և իսլամական հեղափոխության երկրորդ քայլի առաջատարներին, որոնք ամենայն խելամտությամբ ու խորաթափանցությամբ, հաստատակամ   կանգնեցին  կրթական կենտրոնների խռովարար տարրերի  դեմ։