Նոյեմբեր 06, 2022 16:38 Asia/Tehran

Իրանի արբանյակակիր հրթիռի հաջող արձակման մասին հայտարարությունը արժանացել է միջազգային արձագանքների։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը շաբաթ օրը հաջողությամբ ուղեծրային տիեզերք են արձակել «Ղայեմ-100» արբանյակակիր հրթիռը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հայտարարության համաձայն՝Եռաստիճան պինդ շարժիչով  «Ղաեմ-100»-ն ի վիճակի է 80 կիլոգրամանոց արբանյակներ արձակել երկրի մակերեւույթից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծիր: Շուտով այս հրթիռի վրա կտեղադրվի «Նահիդ» արբանյակը և  կուղարկվի Երկրի մակերեւույթից 500 կմ հեռավորության վրա գտնվող  ուղեծիր:

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց,որ հաջողությամբ տեղի է ունեցել «Ղաեմ-100» արբանյակակիր հրթիռի շարժիչի փորձարկման առաջին փուլը,  այս լուրը բազմաթիվ արձագանքների է արժանացել սոցցանցերում և կիբերտարածքում։

Արևմտյան լրատվամիջոցներն Իրանի այս ձեռքբերումը համեմատել  են Հելոուինի տոնակատարության կապակցությամբ Սաուդյան Արաբիայի նոր սկանդալի հետ։

Սաուդյան Հելոուինի տոնակատարությունը որն անցկացվել է  Ռիադում, ծաղրի առարկա է դարձել սոցցանցերի և վիրտուալ տարածքի ակտիվիստների և օգտատերերի համար:

Պիտակ