«Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժման» երկրորդ խնդրանքը՝ մայր երկրին միանալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i186308-Իրանի_Նախիջևանի_ժողովրդական_շարժման_երկրորդ_խնդրանքը_մայր_երկրին_միանալու_համար
«Վաթան Էմռուզ» օրաթերթն իր երկուշաբթի օրվա համարում «Նախիջևանի կյանքը» վերնագրով հոդվածում հայտարարեց կովկասյան ժողովուրդների՝ Իրանի գիրկ վերադառնալու ցանկության մասին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 07, 2022 15:03 Asia/Tehran
  • «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժման» երկրորդ խնդրանքը՝ մայր երկրին միանալու համար

«Վաթան Էմռուզ» օրաթերթն իր երկուշաբթի օրվա համարում «Նախիջևանի կյանքը» վերնագրով հոդվածում հայտարարեց կովկասյան ժողովուրդների՝ Իրանի գիրկ վերադառնալու ցանկության մասին։

Ըստ այս թերթի, Նախիջեւանի բնակչության վերջին խնդրանքը՝ Հարավային Կովկասի այս հատվածի ժողովրդի Իրանին միանալու պատրաստակամության մասին, ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռեց այս տարածաշրջանի պատմական անցյալի վրա:

«Վաթան Էմռուզ» օրաթերթը, մեջբերելով Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժման տարբերանշանով «պաշտոնական հայտարարությունը», որը հրապարակվել է անցյալ շաբաթ, գրել է. «Ազերիների հաշիվը տարբեր է Էրդողանի ու Ալիևի պանթուրքիստական քարտեզներից: Նախիջևանցիները ցանկանում են վերադառնալ հայրենիքի գիրկը և միանալ իրենց իսկական քաղաքակրթությանը և Իրանի դրոշը ծածանել իրենց հողում։ Ի վերջո, այս նամակը բարձրացնում է Նախիջևանի՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությամբ վարչակարգին պաշտոնական միանալու հարցը և առաջարկում իրանական ուժեր տեղակայել այս տարածաշրջանում՝ «Ալիևի սիոնիստական ​​ռեժիմի վարձկան ուժերի» փոխարեն:

Այս հայտարարությունը Արաքս գետի հյուսիսում 5500 կիլոմետր տարածությամբ և 460.000 բնակչություն ունեցող ազերիաբնակ այս բնակիչների երկրորդ մեդիա խնդրանքն է, որն Իրանից անջատվել 209 տարի առաջ և միացել է ցարական Ռուսաստանին Ֆաթհ Ալի Շահ Ղաջարի օրոք՝ Թուրքմանչայի տխրահռչակ պայմանագրով:

Մի քանի շաբաթ առաջ, Ադրբեջանի  և Հայաստանի միջև սահմանային վեճերի վերսկսումից հետո, «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժման» անդամը համացանցում հրապարակված տեսաուղերձով առաջարկել էր այս պատմական շրջանը վերադարձնել Իրանին։ Ժողովրդական այս շարժումը հատկապես կարևոր է, քանի որ այն ձևավորվում է ի պատասխան Բաքվի և Անկարայի վարչակարգերի բացահայտ տեղաշարժերի՝ Հայաստանի հարավային հատվածները՝ Սյունիքի մարզը բռնազավթելով, «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ը ձևավորելու համար: