Մեկնաբանություն - ԱՄՆ-ն կրկին ընդգծել է Իրանում անկարգություններին աջակցելու փաստը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը դարձյալ աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող անկարգություններին և հերքել է անկարգությունների մեջ Վաշինգտոնի դերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իրանի ներքին գործերին ակնհայտ միջամտության վերաբերյալ հայտարարության մասին, որից նահանջել է Սպիտակ տունը, Նեդ Փրայսն ասել է.«Բայդենն իր արտահայտություններում անդրադարձել է այն զգացումներին, որ մենք ունեցել ենք Իրանում ընթացող բողոքի ակցիաների սկզբից, որն է՝ բողոքարարների հետ մեր հայտնած համերաշխությունը»:
Ամերիկացի այս պաշտոնյան խոստովանելով, որ իրենք առաջին իսկ օրերից հայտարարել են իրենց աջակցության մասին, հերքեց այս անկարգություններում ԱՄՆ-ի դերակատարությունը: Փրայսը հերքելով ԱՄՆ-ի միջամտությունը և օտարերկրյա գործակալների դերը անկարգությունների մեջ, ասել է.«ԱՄՆ-ի դերը միայն այն է, որ պատասխանատվության ենթարկել նրա՛նց, ովքեր ճնշում են մարդկանց, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ և անջատում են ինտերնետը»:
ԱՄՆ-ի կողմից Իրանում անկարգություններին ու խռովություններին աջակցելու փաստը կրկին անգամ ընդգծվել է Վաշինգտոնի միջամտողական քաղաքականության շրջանակում, որը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական բնութագրիչներից է: Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները դարձյալ պատճառ դարձան, որ Վաշինգտոնն այն օգտագործի որպես Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու հնարավորություն։ Միացյալ Նահանգները խոստումներ տալով վիրտուալ տարածության և ինտերնետի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ, ինչպես նաև միջամտողական դիրքորոշում որդեգրելով, փորձեց ընթացք տալ այս անկարգություններին: Չնայած իր նախկին կարգախոսներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իշխանության գալուց ի վեր, շարունակել է վարել առավելագույն ճնշման քաղաքականություն, և ժամանակ առ ժամանակ տարբեր պատրվակներով հայտարարում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ ԱՄՆ-ն այժմ Իրանում անկարգությունների ծագման պատրվակով պաշտոնապես հրաժարվել է Վիեննայի բանակցություններից և ընդգծել է անկարգություններին ուղեկցելու և աջակցելու անհրաժեշտությունը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Ջո Բայդենի՝ Իրանի մասին վերջերս արած հայտարարություններին: Նա գրել է.«Պարոն Բայդեն, դադարեցրեք ձեր կեղծավոր պահվածքը և ԻԼԻՊ-ին ուղղված աջակցությունը։ Սպիտակ տունը, որ Իրանում ընթացող անկարգությունների ժամանակ բռնության ու ահաբեկչության տարածման պատճառ է դարձել, միաժամանակ ջանում է միջուկային համաձայնության ուղղությամբ»:
Իրանում վերջին անկարգությունների սկզբից ի վեր Վաշինգտոնը ոչ միայն բազմիցս Իրանի դեմ հանդես է եկել միջամտողական դիրքորոշումներով, այլ նաև պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտոնյաների և կառույցների դեմ։
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին խոսքն ուղղելով ամերիկացի պետական գործիչներին, հարցրել է, թե «Քանի՞ անգամ եք ուզում փորձել Իրանին ու իրանցիներին, և ինչո՞ւ չեք դասեր քաղում ձեր ձախողված փորձերից»:
Ռայիսին ասել է.«Ամերիկացիները պատկերացնում էին,որ կարող են Իրանում ևս իրագործել այն, ինչ իրագործեցին Սիրիայում, Լիբիայում, և մի շարք այլ երկրներում: Սին հույսեր...»
ԱՄՆ-ն, որպես արևմտյան բլոկի առաջնորդ, Թրամփի օրոք որդեգրված առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, ոչ միայն պատժամիջոցներ կիրառելով հետևել է աղքատության ու խռովությունների տարածման քաղաքականությանը, այսինքն հասարակական անկարգություններ հրահրելուն և Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումներ գործադրելուն, այլև ժամանակ առ ժամանակ, մի պատրվակ է գտել Իրանի ներքին գործերին միջամտելու համար, ինչպիսին տեղի ունեցավ երեք տարի առաջ, բենզինի թանկացման պատրվակով, կամ 13 տարի առաջ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների պատրվակով, որոնց ժամանակ մեծ ջանքեր է գործադրել խրախուսելու և աջակցելու խռովարարներին և նրանց ովքեր բռնություն են կիրառում կամ ոչնչացնում են հանրային գույքը:
Զարմանալին այն է, որ ԱՄՆ-ը, որն ավելի քան քառասուն տարի պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և վարել է առավելագույն ճնշման քաղաքականություն և Իրանի ժողովրդի դեմ ամենախիստ ու դաժան պատժամիջոցներն է կիրառել, այժմ կարեկցանք է հայտնում իրանցիների նկատմամբ։