Իրանի նստած վոլեյբոլի հավաքականը նվաճել է Փարիզի պարալիմպիկ խաղերի ուղեգիր:
https://parstoday.ir/hy/news/iran-i186508-Իրանի_նստած_վոլեյբոլի_հավաքականը_նվաճել_է_Փարիզի_պարալիմպիկ_խաղերի_ուղեգիր
Իրանի նստած վոլեյբոլի հավաքականը, դուրս գալով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, նվաճել է Փարիզի պարալիմպիկ խաղերի ուղեգիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2022 05:06 Asia/Tehran

Իրանի նստած վոլեյբոլի հավաքականը, դուրս գալով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, նվաճել է Փարիզի պարալիմպիկ խաղերի ուղեգիր:

Իրանի նստած վոլեյբոլի հավաքականը ընտրական փուլ էր դուրս եկել՝ հաղթելով Իրաքի, Ղազախստանի և Խորվաթիայի հավաքականներին, իսկ  Ճապոնիայի և ԱՄՆ-ի հավաքականներին հաղթելով, դուրս եկավ եզրափակիչ և կմասնակցի Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերին։

Իրանի կույրերի և թույլ տեսողություն ունեցողների ձյուդոյի ազգային հավաքականը նվաճել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակչում, 100 կգ քաշային Վահիդ Նուրին հաղթել է   Մոհամմադ Ռեզա Խայրուլլահզադեին: Այդպիսով Իրանի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ..

Իրանի կույրերի և թույլ տեսողություն ունեցողների ձյուդոյի ազգային հավաքականը նվաճել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ, իսկ Ֆրանսիան և Բրազիլիան զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Բաքվում կայացած առաջնության հաղթողները ստացել են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: