Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար. Իրան-Հայաստան հարաբերություններն ընդլայնվում են
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարն ասել է. «ԵԱՏՄ-ին Իրանի ամբողջական անդամակցությամբ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ավելի լավ և արագ կզարգանան»։
Չորեքշաբթի օրը, Թեհրանում, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինն անդրադառնալով անցած մեկ տարվա ընթացքում երկու երկրների լայնածավալ փոխգործակցությանը, նշել է. «Իրանը մեծ նշանակություն է տալիս հարեւան երկրների, հատկապես Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմանը»։
Նշելով, որ 2022 թվականի սկզբից մինչ այժմ երկու երկրների առևտրափոխանակումների 40 տոկոս աճը վկայում է երկու երկրների միջև առևտրի աճող գործընթացի մասին, Ֆաթեմի Ամինն ասել է. «Իրականացվել են տարբեր քայլեր, որոնց թվում են՝ Երևանում Իրանի առևտրային կենտրոնի հիմնումը, իրանական ընկերությունների կողմից Հայաստանին տեխնիկական և ինժեներական ծառայությունների մատուցումը, և դրամական փոխանցումները: Նաև կան աշխատանքներ, որոնց պետք է հետամուտ լինել, այդ աշխատանքներից է տրասպորտային սակագների հարցը»:
Դրական գնահատելով Իրանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի մեկ միլիարդ դոլարի։
Կարևորելով ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը, ՀՀ ֆինանսների նախարարը հավելել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջնական համաձայնության է եկել ԵԱՏՄ անդամ երկրների հետ և ժամանակավոր համաձայնագրի փոխարեն վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, առաջիկա տարում կընդլայնվեն Իրանի հարաբերություններն ու փոխգործակցությունները ԵԱՏՄ-ում»: