Իրանի ԱԳ նախարարի արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի մեկնաբանություններին
(last modified Thu, 10 Nov 2022 14:14:35 GMT )
Նոյեմբեր 10, 2022 17:44 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի մեկնաբանություններին

Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարություններին։

Հոսեյն Ամիր Աբդալլահյանը, ի պատասխան Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբուքի մեկնաբանություններին, Twitter-ում գրել է.«Հին կապերը քանդելը երկարաժամկետ հետեւանքներ է ունենում»։

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Գերմանիան կարող է ընտրել փոխգործակցության ուղին՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար կամ էլ առճակատման ուղին: Իրանի պատասխանը կլինի համաչափ ու վճռական»:

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Twitter-ում գրել է, որ ԵՄ-ը քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ ի նշան բողոքի այն ամենին ինչ կոչվում է Իրանում ցուցարարների նկատմամբ գործադրված ճնշումներ։

Բերբոքը գրել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: