ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Մենք անպայման կխափանենք թշնամիների խաղաղությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i186602-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար._Մենք_անպայման_կխափանենք_թշնամիների_խաղաղությունը
Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ թշնամու հանցագործությունները անպատասխան չեն մնա, և նրանք պետք է վճարեն նահատակների արյան համար՝ ասելով.«Նրանք վախեցել են և անընդհատ ասում են՝ չհարվածենք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 12:39 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Մենք անպայման կխափանենք թշնամիների խաղաղությունը

Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ թշնամու հանցագործությունները անպատասխան չեն մնա, և նրանք պետք է վճարեն նահատակների արյան համար՝ ասելով.«Նրանք վախեցել են և անընդհատ ասում են՝ չհարվածենք»:

ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանման հրամանատար, Սարդար Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 11-րդ տարելիցի արարողության ժամանակ՝ հայտարարելով, որ թշնամին փորձում է Իրանին զբաղեցնել ներքին խռովություններով և մեր հայացքը բարձր հորիզոններից ուղղենք դեպի Թեհրանի սիրտը Գեներալ-մայոր «Հոսեյն Սալամին» հստակեցրել է.«Այս իրավիճակում մենք թիրախավորեցինք Իրաքի Քրդստանի հակահեղափոխական տարրերին, մեծ զորավարժություններ անցկացրինք Արաս գետի ափին, գործարկեցինք արբանյակակիր, փորձարկեցինք Բավար 373 հրթիռային համակարգը 300 կմ հեռավորության վրա և երեկ հայտարարեցինք, որ մենք նոր հրթիռ ենք մշակել և ոչ մի հակահրթիռային վահան ի վիճակի չէ դիմակայել նրան:

Հեղափոխության պահապանների գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը փոխում է թշնամու հաշվարկները, նշելով.«Թշնամին թյուրիմացաբար կարծել է, որ դաշտ ուղարկելով մի շարք խաբված երիտասարդների, որոնք մեր մեզանից են, կարող են պայքարել համաշխարհային մեծ հեղափոխության փառքի ու վեհության դեմ։