Ադրբեջանի Հանրապետությունը կանչել է Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/iran-i186622-Ադրբեջանի_Հանրապետությունը_կանչել_է_Իրանի_դեսպանին
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ուրբաթ օրը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 15:06 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետությունը կանչել է Իրանի դեսպանին

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ուրբաթ օրը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն և իրեն են հայտնել Բաքվի դժգոհությունը իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական քարոզչության ենթադրյալ դեպքերի մասին։

Բաքուն մեղադրում է Թեհրանին, մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում թուրքական պետությունների կազմակերպության նիստի շրջանակում ասել է.«Կարծում եմ, ժամանակն է դիտարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Թուրքական երկրների կազմակերպության» անդամ երկրներից դուրս ապրող մեր հայրենակիցների իրավունքները, անվտանգությունը և ազգային ինքնությունը»:

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակաիրանական քարոզչության և Ադրբեջանի ԶԼՄ-ների ու պաշտոնյաների սուտ խոսքերի հետևանքով, հինգշաբթի երեկոյան Թեհրանում այս երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ և վերջինիս Իրանի Իսլամական Հանրապետության դժգոհություն և խիստ բողոքն փոխանցվել, Բաքվի իշխանությունների ոչ բարեկամական հայտարարությունների և Ադրբեջանի լրատվամիջոցների զրպարտության նկատմամբ։