Իրանի երկու նավահանգիստներ ընտրվել են որպես ջրաճահճային քաղաքի միջազգային մոդել
Ռամսարի համաժողովն Իրանի Հորմոզգան նահանգի Խամիր նավահանգիստը և Սպահան նահանգի Վարզանե քաղաքներն ընտրել է որպես ջրաճահճային միջազգային մոդելային քաղաքներ:
Նոյեմբերի 5-ից 13-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի կունենա Ռամսարի կոնվենցիայի 14-րդ նիստը, որի ընթացքում անդամ երկրների կողմից կհաստատվեն ջրաճահճային տարածքների պաշտպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Իրանի Խամիր նավահանգստային քաղաքը և Վարզանե քաղաքը, որոնք համապատասխանում են միջազգային ջրաճահճային քաղաքների չափանիշներին, կլինեն համագումարի քարտուղարության անդամների կազմում։
Հինգշաբթի օրը կայացած պաշտոնական արարողության ժամանակ, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարը երկու քաղաքների ներկայացուիցիչներին հանձնել է համապատասխան վկայականները: