Իրանի երկու նավահանգիստներ ընտրվել են որպես ջրաճահճային քաղաքի միջազգային մոդել
https://parstoday.ir/hy/news/iran-i186640-Իրանի_երկու_նավահանգիստներ_ընտրվել_են_որպես_ջրաճահճային_քաղաքի_միջազգային_մոդել
Ռամսարի համաժողովն Իրանի Հորմոզգան նահանգի Խամիր նավահանգիստը և Սպահան նահանգի Վարզանե քաղաքներն ընտրել է որպես ջրաճահճային միջազգային մոդելային քաղաքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 05:19 Asia/Tehran
  • Իրանի երկու նավահանգիստներ ընտրվել են որպես ջրաճահճային քաղաքի միջազգային մոդել

Ռամսարի համաժողովն Իրանի Հորմոզգան նահանգի Խամիր նավահանգիստը և Սպահան նահանգի Վարզանե քաղաքներն ընտրել է որպես ջրաճահճային միջազգային մոդելային քաղաքներ:

Նոյեմբերի 5-ից 13-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի կունենա Ռամսարի կոնվենցիայի 14-րդ նիստը, որի ընթացքում  անդամ երկրների կողմից կհաստատվեն ջրաճահճային տարածքների պաշտպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Իրանի Խամիր նավահանգստային քաղաքը և Վարզանե քաղաքը, որոնք համապատասխանում են միջազգային ջրաճահճային քաղաքների  չափանիշներին, կլինեն համագումարի քարտուղարության անդամների կազմում։

Հինգշաբթի օրը կայացած պաշտոնական արարողության ժամանակ, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարը երկու քաղաքների ներկայացուիցիչներին հանձնել է համապատասխան վկայականները: