Այսօր պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն
Այսօր շաբաթ իրանական աբան ամսի 21-ը, պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն է:
Նիմա Յուշիջը, բուն անունով Ալի Էսֆանդիարին ծնվել է 1895 թվականի նոյեմբերին Իրանի հյուսիսային Ալբորզ լեռան մոտ գտնվող Յուշ շրջանում: Նա վախճանվել է 1960 թվականի հունվարին և թաղվել է իր ծննդավայրում:

Իրանական 1301 թվականի դեյ ամսին Նիմա Յուշիջը գրել է «Առասպել» բանաստեղծությունների ժողովածուն և իր բանաստեղծությունները ստորագրել «Նիմա» անունով։

Որպես նպատակասլաց և ստեղծարար բանաստեղծ, Նիմա Յուշիջի արվեստը կլանել է իր դարաշրջանի հասարակական և փիլիսոփայական մտքի էությունը և այն կապել է աշխարհի պոեզիայի հետ:

Նիմայի նոր պոեզիան նոր ճանապարհներ բացեց բանաստեղծների համար և ազդեց ամբողջ գրական հոսանքի վրա։