Այսօր պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն
https://parstoday.ir/hy/news/iran-i186672-Այսօր_պարսից_նորագույն_պոեզիայի_հիմնադիր_Նիմա_Յուշիջի_ծննդյան_օրն
Այսօր շաբաթ իրանական աբան ամսի 21-ը, պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 13:03 Asia/Tehran

Այսօր շաբաթ իրանական աբան ամսի 21-ը, պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն է:

Նիմա Յուշիջը, բուն անունով Ալի Էսֆանդիարին ծնվել է 1895 թվականի նոյեմբերին Իրանի հյուսիսային Ալբորզ լեռան  մոտ գտնվող Յուշ շրջանում: Նա վախճանվել է  1960 թվականի հունվարին և թաղվել է իր ծննդավայրում: 

 

Իրանական 1301 թվականի դեյ ամսին Նիմա Յուշիջը գրել է «Առասպել» բանաստեղծությունների ժողովածուն և իր բանաստեղծությունները ստորագրել «Նիմա» անունով։

 

Որպես նպատակասլաց և ստեղծարար բանաստեղծ, Նիմա Յուշիջի  արվեստը կլանել է իր դարաշրջանի հասարակական և փիլիսոփայական մտքի էությունը և  այն կապել է աշխարհի պոեզիայի հետ:

Նիմայի  նոր պոեզիան նոր ճանապարհներ բացեց բանաստեղծների համար և ազդեց ամբողջ գրական հոսանքի վրա։