ԻՀՊԿ. Ահաբեկչական խմբավորումների շտաբը թիրախավորվել է Իրաքի տարածքում 80 կմ խորության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i186812-ԻՀՊԿ._Ահաբեկչական_խմբավորումների_շտաբը_թիրախավորվել_է_Իրաքի_տարածքում_80_կմ_խորության_վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հայտարարել են, որ այս ուժերի հրթիռային և անօդաչու սարքերի գործողությունների ընթացքում թիրախավորվել են Իրաքի Քրդստանի շրջանում ահաբեկչական խմբավորումների նոր շտաբը թե սահմանին, և թե Իրաքի տարածքում 80 կիլոմետր խորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 13:15 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հայտարարել են, որ այս ուժերի հրթիռային և անօդաչու սարքերի գործողությունների ընթացքում թիրախավորվել են Իրաքի Քրդստանի շրջանում ահաբեկչական խմբավորումների նոր շտաբը թե սահմանին, և թե Իրաքի տարածքում 80 կիլոմետր խորության վրա:

Այսօր՝ երկուշաբթի, Իրաքի հյուսիսում իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի երկրորդ լայնածավալ հրթիռային և անօդաչու սարքերի գործողությունն ընդդեմ անջատողական ահաբեկչական խմբավորումների։

Սեյեդ ալ-Շոհադա զորամասի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Թաղի Ասանլուն ասել է.«Իրաքում ահաբեկչական և անջատողական խմբավորումների շտաբի դեմ Իրանի գործողությունների առաջին փուլից հետո, ահաբեկիչները փորձել են ուժերը վերատեղակայել այլ շրջաններում, որոնք նույնպես բացահայտվել և թիրախավորվել են:

Նշելով, որ Իրանի հյուսիս-արևմտյան քաղաքներում մի շարք սպանություններ իրականացվել են փորձառու ավազակախմբերի կողմից, բրիգադային գեներալ Ասանլուն հավելել է, որ այս սպանությունները տեղի են ունեցել Սանանդաջ, Բանե, Մահաբադ, Բուքան քաղաքներում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախորդ հարձակումը իրականացվել է սեպտեմբերի 24-ին,  բազմիցս զգուշացումներից հետո։