Ահաբեկչական գործողություններ Իզեհ և Սպահան քաղաքներում. զոհվել է 9 մարդ
Սպահանում և Խուզեստան նահանգի Իզե քաղաքում ժողովրդի և անվտանգության պաշտպանների վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 9 քաղաքցի:
Իրանի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության տեղեկացմամբ, չորեքշաբթի գիշեր երկու մոտոցիկլավարներ ահաբեկչություն են իրականացրել Խուզեստան նահանգի Իզեհ քաղաքի կենտրոնական շուկայում՝ հիշյալ շուկա մտնելով և կրակ բացելով ժողովրդի ու ժողովրդի անվտանգության պաշտպանների վրա, ինչի հետևանքով նահատակվել է 7, վիրավորվել 10 մարդ:
Սպահանում նույնպես ժողովրդի անվտանգության պաշտպանների վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել են անվտանգության 2 ուժեր և վիրավորվել են 8 քաղաքացիներ:
Չորեքշաբթի գիշեր երկու մոտոցիկլավարներ հարձակվելով Սպահանի «Խանե» թաղամասի վրա, կրակ են բացել անվտանգության պաշտպանների վրա:
Վերջին օրերի ընթացքում հետևելով՝ բողոքի ակցիաներ անցկացնելու, թշնամական լրատվամիջոցների կոչին սակավաթիվ մարդիկ հանրահավաք են անցկացրել Սպահան նահանգում, Իզեհում և Իրանի մի քանի այլ քաղաքներում: Վերջիններս վանկարկելով նորմերը խախտող կարգախոսներ հարձակվել են անվտանգության ուժերի վրա:
Այս սակավաթիվ հանրահավաքների շրջանակներում երկու մոտոցիկլավարներ ռազմական զենքով կրակ են բացել Իզեհ քաղաքի և Սպահանի ժողովրդի ու անվտանգության պաշտպանների վրա:
Վերջին շաբաթների ընթացքում Իրանի տարբեր շրջաններում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որոնք Իրան են ներմուծվել երկրի տարբեր սահմաններից: Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդատու Ջոն Բոլթոնը և հակաիրանական հոսանքի հետ կապված մի խումբ պաշտոնյաներու գործակալներ հայտարարել էին, որ զինել են Իրանի խռովարարներին:
Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները հերթական անգամ պատճառ են դարձել, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին թշնամիներն այն օգտագործեն որպես երկրի ներքին գործերին միջամտելու և հնարավորինս շատ անկարգություններ հրահրելու հնարավորություն։
Անցած մի քանի օրերին Իրանի որոշ քաղաքներ անկարգությունների թատերաբեմ են դարձել, որոնք մարել են անվտանգության ուժերի զգոնությամբ և ողջ իսլամական Իրանի ժողովրդի խանդավառ ներկայությամբ:Վերջին խռովությունների ժամանակ ԱՄՆ-ի և երբեմն նաև Եվրոպայի քաղաքական առաջնորդները, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև Արևմուտքի կողմից հովանավորվող պարսկական լրատվամիջոցները, ամեն ինչ արեցին խռովարարներին և ժողովրդի անվտանգությունը խաթարողներին աջակցելու համար: