Գեներալ Սալամի.Իրանը մասնատելու թշնամու սատանայական երազանքը չի իրականանա
https://parstoday.ir/hy/news/iran-i187068-Գեներալ_Սալամի.Իրանը_մասնատելու_թշնամու_սատանայական_երազանքը_չի_իրականանա
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.-«ԱՄՆ-ն ​​ցանկանում է մասնատել Իրանը, և թշնամու այս սատանայական երազանքը երբեք չի իրականանա, որովհետև Իրանի ժողովուրդը կանգնած է ամուր և դիմացկուն»։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2022 12:24 Asia/Tehran
  • Գեներալ Սալամի.Իրանը մասնատելու թշնամու սատանայական երազանքը չի իրականանա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.-«ԱՄՆ-ն ​​ցանկանում է մասնատել Իրանը, և թշնամու այս սատանայական երազանքը երբեք չի իրականանա, որովհետև Իրանի ժողովուրդը կանգնած է ամուր և դիմացկուն»։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Ղոմ նահանգի 6090 նահատակներին նվիրված ազգային կոնգրեսի եզրափակիչ նիստում ասել է. -«ԱՄՆ-ն ցանկանում  է տեսնել Իրանի քաղաքների փողոցները ծխով ու կրակով ծածկված: Նա ցանկանում է մենք չկարողանանք տիեզերանավ ուղարկել տիեզերք, և մենք կարիքի մեջ լինենք, իսկ հիվանդները հասանելիություն չունենան դեղորայքին»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է.-«Կանայք, որպես պատվար պաշտպանում են իրենց հիջաբը, իրենց բարձր արժեքները պահպանելու համար»։

Գեներալ Սալամին ասել է. «Մենք առաջ ենք շարժվելու, և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը կշարունակվի, զինված ուժերի պաշտպանական հզորությունը կավելանա, տնտեսությունը կզարգանա,և ազատախոհ  իրանցին պատրաստ չէ երկիրը տուժի տնտեսական խնդիրների պատճառով»:

Գեներալ-մայոր Սալամին ընդգծել է. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ումմայի փրկության նավն է փոթորկալի ալիքների մեջ, և նա կանգնած է երկնային ու հոսեյնական հավատքով, և ժողովուրդը ուխտակցել է նրա հետ և  կանգնած է նրա կողքին»։