ԻԻՀ ԱԳՆ. Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ լռությունը նպաստում է դրանց տարածմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i187170-ԻԻՀ_ԱԳՆ._Իրանում_տեղի_ունեցած_ահաբեկչությունների_կապակցությամբ_լռությունը_նպաստում_է_դրանց_տարածմանը
Իրանի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Իզեհ, Սպահան և Մաշհադ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և ընդգծել. «Անկասկած, Իրանում քաոսի և բռնություն հրահրողների դիտավորյալ լռությունը մի շարք քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, այլ հետևանք չի ունենալու, քան ահաբեկիչներին խրախուսելը և ահաբեկչության տարածումնամբողջ աշխարհում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2022 07:58 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ լռությունը նպաստում է դրանց տարածմանը

Իրանի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Իզեհ, Սպահան և Մաշհադ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և ընդգծել. «Անկասկած, Իրանում քաոսի և բռնություն հրահրողների դիտավորյալ լռությունը մի շարք քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, այլ հետևանք չի ունենալու, քան ահաբեկիչներին խրախուսելը և ահաբեկչության տարածումնամբողջ աշխարհում»:

Հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին Իրանի ազնիվ ժողովուրդը և միջազգային հանրությունն Իզեհ, Սպահան և Մաշհադ քաղաքներում ականատես եղավ մի խումբ ահաբեկիչների հանցավոր գործողություններին՝ ուղղված անմեղ քաղաքացիների և իրավապահների դեմ»:

Նախարարությունը խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողությունները և ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին, հատկապես՝ նահատակների ընտանիքներին:

Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ միջազգային կանոնակարգերի և նորմերի տեսանկյունից, ահաբեկչությունը դատապարտելի է ցանկացած դրսևորմամբ, ցանկացած ժամանակ և վայրում, և համաշխարհային հանրության և միջազգային կառույցների պարտականությունն է՝ դատապարտելով Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողությունները՝ թույլ չտալ, որպեսզի ծայրահեղական հոսանքների համար ապահով ապաստան ստեղծվի, քանի որ դրանց գոյատևումն կախված է անկարգությունների, ատելության, լարվածության, քաոսի և անկարգությունների շարունակականությամբ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԻԻՀ, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա և ներքին օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, իրեն իրավունք է վերապահում իրավական դաշտում հետամուտ լինել ահաբեկիչների և նրանց աջակցող կառավարությունների կողմից իրականացված գործողություններին: