ԻԻՀ ԱԳՆ. Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ լռությունը նպաստում է դրանց տարածմանը
Իրանի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ դատապարտել է Իզեհ, Սպահան և Մաշհադ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և ընդգծել. «Անկասկած, Իրանում քաոսի և բռնություն հրահրողների դիտավորյալ լռությունը մի շարք քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, այլ հետևանք չի ունենալու, քան ահաբեկիչներին խրախուսելը և ահաբեկչության տարածումնամբողջ աշխարհում»:
Հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին Իրանի ազնիվ ժողովուրդը և միջազգային հանրությունն Իզեհ, Սպահան և Մաշհադ քաղաքներում ականատես եղավ մի խումբ ահաբեկիչների հանցավոր գործողություններին՝ ուղղված անմեղ քաղաքացիների և իրավապահների դեմ»:
Նախարարությունը խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողությունները և ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին, հատկապես՝ նահատակների ընտանիքներին:
Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ միջազգային կանոնակարգերի և նորմերի տեսանկյունից, ահաբեկչությունը դատապարտելի է ցանկացած դրսևորմամբ, ցանկացած ժամանակ և վայրում, և համաշխարհային հանրության և միջազգային կառույցների պարտականությունն է՝ դատապարտելով Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողությունները՝ թույլ չտալ, որպեսզի ծայրահեղական հոսանքների համար ապահով ապաստան ստեղծվի, քանի որ դրանց գոյատևումն կախված է անկարգությունների, ատելության, լարվածության, քաոսի և անկարգությունների շարունակականությամբ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԻԻՀ, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա և ներքին օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, իրեն իրավունք է վերապահում իրավական դաշտում հետամուտ լինել ահաբեկիչների և նրանց աջակցող կառավարությունների կողմից իրականացված գործողություններին: