Ֆուտբոլի համաշխարհային առաջնության իր առաջին խաղում Իրանի հավաքականը պարտվել է Անգլիայի հավաքականին
Նոյեմբեր 22, 2022 05:28 Asia/Tehran
Կատարում ընթացող Ֆուտբոլի համաշխարհային առաջնության իր առաջին խաղում Իրանի հավաքականը 6:2 հաշվով պարտվել է Անգլիայի հավաքականին:
Իրանի հավաքականի երկու գոլերը խփել է Մեհդի Թարեմին՝ 65-րդ րոպեին 11 մետրանոցից և ավելացված ժամանակի 13-րդ րոպեին:Իրանի հավաքականի դարպասապահ Ալիռեզա Բիրանվանդը խաղի առաջին րոպեներին ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը։Իրանի հավաքկանն իր երկրորդ հանդիպումը կունենա ուրբաթ օրը՝ Ուելսի ընտրանու հետ։