Հայաստան է արտահանվել Իրանական Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i187358-Հայաստան_է_արտահանվել_Իրանական_tara_մակնիշի_ավտոմեքենայի_երկրորդ_խմբաքանակը
«Իրան Խոդրո» ընկերության արտահանման և միջազգային կապերի գծով փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստան է արտահանվել Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 06:22 Asia/Tehran

«Իրան Խոդրո» ընկերության արտահանման և միջազգային կապերի գծով փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստան է արտահանվել Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը:

Ամիր Աբբաս Ֆարնուդին ասել է. «Հայաստանի նոր ներկայացուցչի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա մարտին, իսկ սեպտեմբերին այդ երկիր է արտահանվել մեքենաների առաջին խմբաքանակը, որը ներառել է ավտոմատ փոխանցման տուփով Tara և Dena+ մոդելները»: Անդրադառնալով հայկական կողմի հետ ընկերության համագործակցությանը, Ֆարնուդին ասել է, որ ապագայում «Իրան Խոդրո» արդյունաբերական խմբի նոր արտադրանքները նույնպես կարտահանվեն Հայաստան։Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է նաև ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցը: