Ծովակալ Իրանի.«Երկրի տնտեսության զարկերակը հպարտորեն դնում ենք լիակատար անվտանգության մեջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i187368-Ծովակալ_Իրանի._Երկրի_տնտեսության_զարկերակը_հպարտորեն_դնում_ենք_լիակատար_անվտանգության_մեջ
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Ասելիք ունենք տարբեր տեսակի նավերի, թռիչքային սարքավորումների և ռազմավարական սպառազինությունների կառուցման ոլորտում և մեր ուժը ցուցադրել ենք ծովում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 07:40 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Ասելիք ունենք տարբեր տեսակի նավերի, թռիչքային սարքավորումների և ռազմավարական սպառազինությունների կառուցման ոլորտում և մեր ուժը ցուցադրել ենք ծովում»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 28 նոյեմբերի՝ Իրանի ՌԾՈՒ-ի շեմին կայացած մամլո ասուլիսում, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Այսօր մենք մեր առաքելությունն ենք իրականացնում օվկիանոսային երեք հրամանատարություններում, և մեր մարտական ​​նավատորմերն ապահովում են նավագնացության անվտանգությունը»:

Ծովակալ Իրանին ասել է.«Առաջին անգամ օգտագործում ենք հարվածային ուղղաթիռներ,  օգտագործում ենք ավելի քան երկու հազար կիլոմետր հեռահարություն ունեցող ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, ինչը նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը աշխարհի ցանկացած կետում ներկա լինելով իրենց վերահսկողության տակ է գտնվում ավելի քան երկու հազար կիլոմետր շառավղով տարածքները:

«Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների համաժողովի երեք հանձնախմբերից երկուսի ղեկավար կազմի անդամ ենք»,-ասել է ծովակալ Իրանին: