Մեկնաբանություն- Գրոսին խոստովանել է, որ Իրանը միջուկային ռազմական ծրագիր չի իրականացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i187372-Մեկնաբանություն_Գրոսին_խոստովանել_է_որ_Իրանը_միջուկային_ռազմական_ծրագիր_չի_իրականացնում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ի պատասխան միջուկային ռումբ ձեռք բերելու Իրանի հնարավորության մասին հարցին, ասել է.«Հարստացված ուրանի արդյունահանման ներկա մակարդակում Իրանը կարողացել է բավարար նյութ ձեռք բերել մեկից ավելի (պայթուցիկ) սարքերի ստեղծման համար, եթե նման մտադրություն ունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 08:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գրոսին խոստովանել է, որ Իրանը միջուկային ռազմական ծրագիր չի իրականացնում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ի պատասխան միջուկային ռումբ ձեռք բերելու Իրանի հնարավորության մասին հարցին, ասել է.«Հարստացված ուրանի արդյունահանման ներկա մակարդակում Իրանը կարողացել է բավարար նյութ ձեռք բերել մեկից ավելի (պայթուցիկ) սարքերի ստեղծման համար, եթե նման մտադրություն ունենա»:

Ռաֆայել Գրոսին ասել է.«Բայց մենք չունենք որևէ տեղեկություն, որը ցույց կտա, թե Իրանը ներկայումս ունի միջուկային ռազմական  ծրագիր»: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի խոստովանությունն Իրանում ռազմական միջուկային ծրագրի բացակայության մասին արծարծվել է այն ժամանակ, երբ արևմուտքցիները որդեգրել են գործակալության միջոցով Իրանին ճնշելու քաղաքականությունը և Գրոսի քայլերն ու դիրքորոշումները ևս այդ ուղղությամբ է նրանց դրդում:

Այդ ուղղությամբ, հինգշաբթի, նոյեմբերի 17-ին, վավերացվել է ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի առաջարկած բանաձևը, որը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին է ներկայացվել ԻԻՀ դեմ առավելագույն ճնշման քաղաքականության և լրացուցիչ արձանագրության հետ կապված հարցերում Իրանին մեղադրելու շրջանակում:

Այս բանաձևում, որին դեմ են արտահայտվել Չինաստանը և Ռուսաստանը, հեղինակները պահանջել են Իրանի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ կրկնելով կեղծ պնդումները Իրանի երեք չհայտարարված վայրերում միջուկային նյութի հայտնաբերման մասին։ Տարիներ է, որ Արևմուտքը առանց որևե ապացույցների Իրանին մեղադրում է միջուկային ռազմական ծրագիր իրականացնելու մեջ և դա պատրվակ է ծառայեցրել Իրանի դեմ լայն պատժամիջոցներ կիրառելու համար:

Այդ շրջանակում Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը 2022 թվականի օգոստոսին հայտարարեց. «Նախագահ Բայդենը հաստատել է, որ ցանկանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Նման մեղադրանքները հնչում են այն պայմաններում, երբ ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք արտադրելու ծրագիր և մտադրություն չունի»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն՝ Փեժման Շիրմարդին ասել է.«Իրանն ինքնաբավության է հասել միջուկային տեխնոլոգիական սարքավորումների արտադրության ոլորտում: Ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումները բանակցային թիմի հաղթող խաղաքարտն են։ Արևմտյան բանակցող կողմի ամենամեծ վախը Իրանում տեղական գիտության առաջընթացն է»:

Խնդիրը, որը միշտ անհանգստացրել է ԱՄՆ-ին ​​և նրա եվրոպական դաշնակիցներին, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմին, դա միջուկային ոլորտում Իրանի խաղաղանպատակ կարողությունների առաջընթացն է: Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցներում: Բայց այն, ինչ առաջացրել է ԱՄՆ-ի և նրա գործընկերների ենթադրյալ անհանգստությունը, Իրանի գործողություններն են ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։

Մյուս կողմից, 4+1 խմբի եվրոպացի անդամների կողմից ստանձնած պարտավորությունները չկատարվելու պատճառով Թեհրանը նախ 5 քայլով նվազեցրեց իր միջուկային պարտավորությունները, այնուհետև Իսլամական խորհրդարանի վավերացրած օրինագծի շրջանակում նոր քայլեր ձեռնարկեց ՀԳՀԾ-ի համաձայնության սահմաններից դուրս միջուկային զարգացման ուղղությամբ:

Այդ շրջանակում կատարված քայլերն են՝ 20 տոկոս ուրանի հարստացումը, ապա մինչև 60 տոկոս ուրանի հարստացումը, մետաղյա ուրան արտադրումը և միջուկային օբյեկտների ու սարքավորումների ընդլայնումը, ինչը մեծապես անհանգստացրել է Վաշինգտոնին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմին: