Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է. Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի արձագանքին
https://parstoday.ir/hy/news/iran-i187492-Իրանի_ԱԳ_նախարարը_զգուշացրել_է._Տարածաշրջանում_աշխարհաքաղաքական_ցանկացած_փոփոխություն_կարժանանա_Իրանի_արձագանքին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք շեշտում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը դիտարկում ենք որպես Իրանի երկու հարևաններ և երբեք մեր հարաբերություններում առաջնահերթություն չենք տալիս մեկ կողմին մյուսի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 14:32 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք շեշտում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը դիտարկում ենք որպես Իրանի երկու հարևաններ և երբեք մեր հարաբերություններում առաջնահերթություն չենք տալիս մեկ կողմին մյուսի նկատմամբ։

Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում Ամիր Աբդուլլահյանն անդրադառնալով կովկասյան զարգացումներին հավելել է.«Իրանը տարածաշրջանի երկրների տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին»:

Անդրադառնալով ուկրաինական պատերազմում Իրանի անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումներին, Իրանի ԱԳ նախարարը պարզաբանել է.«Մինչ այժմ ոչ մի ապացույց չի ներկայացվել Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ դավադրությունը, որը ձևավորվել էր մանրամասն փաստաթղթերի հիման վրա և առկա է երկրի դիվանագիտական ​​համակարգում, նպատակ ուներ մարդկանց զգացմունքները չարաշահելով ստեղծել ահաբեկչական և  քաղաքացիական պատերազմ և ի վերջո փորձել մասնատել Իրանը։ 

Իրանի դիվանագիտական ​​համակարգի ղեկավարը պարզաբանելով երկրի դեմ ահաբեկչական գործողությունները եւ այդ կապակցությամբ անցկացված դիվանագիտական ​​բանակցությունները, հստակեցրել է, որ այս բանակցություններում ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, և Իրաքի կենտրոնական կառավարությունը հանձն է առել   ահաբեկիչներին հեռացնել Իրանի սահմաններից։

Ամիր Աբդոլլահյանն ասել է,քանի դեռ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում հարևան երկրի կողմից սպառնալիք կա Իրանի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն իրենց գործողությունները երկրի ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ։