Իրանը՝ աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը
Ներկայացնելով Իրանը որպես 2022 թվականի 9 ամիսների ընթացքում ավտոմեքենաների 10-րդ խոշոր արտադրողն աշխարհում՝ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտարարեց, որ Իրանն այս ընթացքում ավելի շատ ավտոմեքենա է արտադրել, քան Ֆրանսիան, Անգլիան և Իտալիան։
Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում աշխարհում արտադրված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել է 49 817 000 միավոր։
Եվրոպական այս մասնագիտացված ասոցիացիան հայտարարել է այս տարվա 9 ամիսների ընթացքում Իրանում ավտոմեքենաների արտադրության շոշափելի աճի մասին։
Իրանն անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրել էր 723 հազար 726 ավտոմեքենա, սակայն այս տարվա նույն ժամանակահատվածում Իրանում ավտոմեքենաների արտադրությունն աճել է 31,2 տոկոսով՝ հասնելով 949 հազար 817 մեքենայի։
Ըստ այս զեկույցի՝ Իրանն այս տարվա 9 ամիսների ընթացքում ունեցել է աշխարհում ավտոմեքենաների ընդհանուր արտադրության 1.9 տոկոս բաժինը և ճանաչվել է որպես աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը: