Իրանում հայտնաբերվել է որսի և պատերազմի ավելի քան 29 հազար զենք
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական ուժերի (Ֆարաջա) գլխավոր հրամանատարության խոսնակը հայտարարել է այս տարի Իրանում ավելի քան 29 հազար ապօրինի որսորդական և մարտական զենքի հայտնաբերման մասին։
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակ, բրիգադային գեներալ «Մեհդի Հաջյանը» հավելել է այս տարի Իրանում հայտնաբերված զենքի ու զինամթերքի մաքսանենգության քանակի մասին.
2019 թվականից՝ նույն տարվա անկարգություններից հետո, Իրանում զենքի և զինամթերքի մաքսանենգության բացահայտումն ավելի ու ավելի նշանակալից է դառնում։Բրիգադային գեներալ Հաջյանն ընդգծել է, որ կատարված ուսումնասիրություններով երկրի հյուսիսարևմտյան, արևմտյան և հարավային սահմաններով մաքսանենգ ճանապարհով զենք և զինամթերք է տեղափոխվել։Զենքի և զինամթերքի մեծ մասն Իրան է ներմուծվում հարավային նահանգների հյուսիսարևմտյան սահմաններից։Նա հավելել է. «Վերջին երկու ամսվա ընթացքում ոստիկանության ուժերի հետախուզական տեղեկություններիհամաձայն հայտնաբերվել է 8000 մարտական և որսորդական զենք, իսկ այն անձինք, ովքեր ծրագրում էին ապօրինի զենք և զինամթերք ներմուծել երկիր, ձերբակալվել և հանձնվել են դատական մարմիններին։ »: