Իրանի նավագնացության կազմակերպության ջանքերի շնորհիվ, էմբարգոյի ընթացքում, ծովային փոխադրումների աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/iran-i187636-Իրանի_նավագնացության_կազմակերպության_ջանքերի_շնորհիվ_էմբարգոյի_ընթացքում_ծովային_փոխադրումների_աճ_է_գրանցվել
ԻԻՀ նավագնացության ակզմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպության ջանքերի շնորհիվ, էմբարգոյի ընթացքում, ծովային փոխադրումների աճ է գրանցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 09:52 Asia/Tehran
  • Իրանի նավագնացության կազմակերպության ջանքերի շնորհիվ, էմբարգոյի ընթացքում, ծովային փոխադրումների աճ է գրանցվել

ԻԻՀ նավագնացության ակզմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպության ջանքերի շնորհիվ, էմբարգոյի ընթացքում, ծովային փոխադրումների աճ է գրանցվել:

Ռեզա Մոդարես Խիբանին ասել է.«Չնայած բոլոր սահմանափակումներին, այս տարի, անցյալ տարվա համեմատությամբ, մենք գրանցել ենք  ծովային բեռնափոխադրումների ռեկորդային՝ 41 տոկոս աճ»։

Մոդարես Խիաբանին Հողօգտագործման պլանավորման ազգային համաժողովում հայտարարել է. «Այս տարվա առաջին վեց ամսում տեղափոխվել է 13 մլն 810 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 4 տոկոսով»։

Նշելով, որ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքից փոխադրումները հսկայական օգուտներ են բերում Իրանին, Խիաբանին հավելել է.«Կազմակերպությունն այդ նպատակով Հնդկաստնի արևելքում գրասենյակ է հիմնել և այս երթուղին հնարավորություն կտա ժամանակը կրճատել  40, իսկ ծախսերը՝ 30 տոկոսով»: