Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ
ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ «ՖԻՖԱ»-ին նամակ հղելով, հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ:
Իրանի դրոշը փոխելու քայլից հետո, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից «Ալլահ» բառը հանելու պատճառի մասին, որից հետո Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ հղելով ՖԻՖԱ-ին՝ հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ և ՖԻՖԱ-ից պահանջել լրջորեն հետամուտ լինել ԱՄՆ-ի ֆեդերացիայի թույլ տված այդ խախտմանը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ «ՖԻՖԱ»-ի կանոնադրության 13-րդ գլխի առաջին կետի համաձայն՝ այս ֆեդերացիայի անդամ երկրի ինքնության և ազգային ու կրոնական խորհրդանիշների դեմ ոտնձգող ցանկացած անձին կամ հաստատության կարգելվի խաղալ առնվազն 10 խաղ։
Այժմ ֆուտբոլասերների մոտ հարց է ծագում, արդյոք ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականը դուրս կմնա Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից:
Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում, երեքշաբթի օրը կհանդիպեն Իրանի և ԱՄՆ-ի հավաքականները։