Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i187858-Իրանի_ֆուտբոլի_ֆեդերացիան_հայց_է_ներկայացրել_ԱՄՆ_ի_ֆուտբոլի_ֆեդերացիայի_դեմ
ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ «ՖԻՖԱ»-ին նամակ հղելով, հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2022 13:38 Asia/Tehran
  • Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ «ՖԻՖԱ»-ին նամակ հղելով, հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ:

Իրանի դրոշը փոխելու քայլից հետո, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել  Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից «Ալլահ» բառը հանելու պատճառի մասին, որից հետո Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ հղելով ՖԻՖԱ-ին՝ հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ և ՖԻՖԱ-ից պահանջել լրջորեն հետամուտ լինել ԱՄՆ-ի ֆեդերացիայի թույլ տված այդ խախտմանը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ «ՖԻՖԱ»-ի կանոնադրության 13-րդ գլխի առաջին կետի համաձայն՝ այս ֆեդերացիայի անդամ երկրի ինքնության և ազգային ու կրոնական խորհրդանիշների դեմ ոտնձգող ցանկացած անձին կամ հաստատության կարգելվի խաղալ առնվազն 10 խաղ։

Այժմ ֆուտբոլասերների մոտ հարց է ծագում, արդյոք ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականը դուրս կմնա Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից:

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում, երեքշաբթի օրը կհանդիպեն Իրանի և ԱՄՆ-ի հավաքականները։