Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին Մոսկվայում աջակցում են պարսկերեն գրություն ունեցող վահանակներով
Գովազդային վահանակներ են տեղադրվել Մոսկվայում գտնվող «Օկտյաբր» կինոթատրոնի դիմաց, նպատակ ունենալով աջակցել Իրանի հավաքականին այս գիշեր Ամերիկայի հավաքականի հետ վճռորոշ հանդիպմանը:
Իրանահայ Մարքար Աղաջանյանը Կատարում ընթացող Աշխարհի 2022 թ. առաջնությանը ներկա է որպես Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Կարլոս Կեյրոշի օգնական և դա տարբեր շրջանների աշխարհի առաջնություններում նրա ներկայության 9-րդ փորձն է: Նախկինում ոչ մի իրանցի մարզիչ նման ռեկորդ չի գրանցել:
Այսօր, Թեհրանի ժամանակով 22:30-ին, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Կատարի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում, կհանդիպի ԱՄՆ ընտրանու հետ:
B խմբի վերջին խաղերից առաջ Անգլիան 4 միավորով գլխավորում է խումբը, Իրանը 3 միավորով երկրորդն է, ԱՄՆ-ն 2 միավորով երրորդ տեղում է, իսկ Ուելսը, մեկ միավորով՝ չորրորդ։