Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին Մոսկվայում աջակցում են պարսկերեն գրություն ունեցող վահանակներով
https://parstoday.ir/hy/news/iran-i187918-Իրանի_ֆուտբոլի_ազգային_հավաքականին_Մոսկվայում_աջակցում_են_պարսկերեն_գրություն_ունեցող_վահանակներով
Գովազդային վահանակներ են տեղադրվել Մոսկվայում գտնվող «Օկտյաբր» կինոթատրոնի դիմաց, նպատակ ունենալով աջակցել Իրանի հավաքականին այս գիշեր Ամերիկայի հավաքականի հետ վճռորոշ հանդիպմանը:
(last modified 2026-05-05T07:42:44+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 09:08 Asia/Tehran

Գովազդային վահանակներ են տեղադրվել Մոսկվայում գտնվող «Օկտյաբր» կինոթատրոնի դիմաց, նպատակ ունենալով աջակցել Իրանի հավաքականին այս գիշեր Ամերիկայի հավաքականի հետ վճռորոշ հանդիպմանը:

Իրանահայ Մարքար Աղաջանյանը Կատարում ընթացող Աշխարհի 2022 թ. առաջնությանը ներկա է որպես Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Կարլոս Կեյրոշի օգնական և դա  տարբեր շրջանների աշխարհի առաջնություններում նրա ներկայության 9-րդ փորձն է: Նախկինում ոչ մի իրանցի մարզիչ նման ռեկորդ չի գրանցել:

Այսօր, Թեհրանի ժամանակով 22:30-ին, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Կատարի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում, կհանդիպի ԱՄՆ ընտրանու հետ:

B խմբի վերջին խաղերից առաջ Անգլիան 4 միավորով գլխավորում է խումբը, Իրանը 3 միավորով երկրորդն է, ԱՄՆ-ն 2 միավորով երրորդ տեղում է, իսկ Ուելսը, մեկ միավորով՝ չորրորդ։