Իրանի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց ԱԱ-2022 1/8 եզրափակչից
Նոյեմբեր 30, 2022 07:46 Asia/Tehran
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, չնայած արժանիքներին, և ԱՄՆ հավաքականի լավ խաղի արդյունքում, դուրս մնաց ԱԱ-2022 1/8 եզրափակչից:
Երեքշաբթի ուշ երեկոյան, Կատարի Ալ-Թամամա մարզադաշտում կայացավ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումն ԱՄՆ հավաքականի հետ, որն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ամերիկացիների:
Հաղթելով Իրանին, ԱՄՆ-ն, որպես B խմբի երկրորդ թիմ, դուրս եկավ 2022 թվականի Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ:
Իրանի հավաքականը, 3 միավորով, զբաղեցրել է խմբում երրորդ տեղը։
Իրանի հավաքականը, 2022 թվականի Կատարի աշխարհի առաջնությունում ընդգրկված էր B խմբում՝ Անգլիայի, ԱՄՆ-ի և Ուելսի հետ։