Իրանցի ուսանողները բողոքել են Մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունման դեմ
Ուրբաթ օրը մի խումբ ուսանողներ և քաղաքացիներ հավաքվել են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ բողոքելու Մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունման դեմ:
Ցուցարարները կրել են «ՄԱԿ՝ միջազգային դիկտատոր», «Խաշողջիին սպանողների աջակցության կազմակերպություն», «Եմենցի երեխա = մարդ», «Մարդու կեղծ իրավունքներ» գրառումներով պաստառներ։
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված ցուցարարները վանկարկել են «Մահ Իսրայելին», «Մահ ԱՄՆ-ին», «Ազգային մարտահրավերներում և խնդիրներում օտարերկրյա միջամտության կարիք չկա» կարգախոսները։
Օրերս, Գերմանիայի կառավարության ներկայացուցչի առաջարկով գումարված նիստում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է հակաիրանական բանաձև:
Դատապարտելով բանաձևի ընդունումն ԻԻՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ Գերմանիայի կառավարությունը Սադդամի ռեժիմին քիմիական ռումբերի համար անհրաժեշտ հումք էր տրամադրում: